Ինչո՞ւ չի պատժում. իսլամիստ ծայրահեղականների մեջ կա մոտ 3 հազար ադրբեջանցի
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին հայկական ուղղաթիռի խոցման միջադեպը շատ ցավալի է որակում: Նրա խոսքով՝ գործ ունենք դավադիր հարևանի հետ և միշտ պետք է պատրաստ լինենլնման սադրանքների:
” Վախենում եմ, որ Ադրբեջանը ամբողջովին ընկնի իսլամիստ ծայարհեղականների ազդեցության տակ: Դա մեզ պարտադրում է լրջորեն պատրաստվել: Իսլամիստ ծայրահեղականների մեջ արդեն իսկ կան մոտ երեք հազար ադրբեջանցի զինվորներ”,-անհանգստությունը կիսեց Շիրխանյանը և հավելեց. ”Իսլամիստները Ալիևին հարկավոր չեն: Իսլամիստները հարկավոր են ԱՄՆ-ին”:
Ինչ վերաբերվում է միջազգային հանրության արձագանքին՝ դրանք չեն բավարարում զինվորականին. ”Ինչ են անում միջազգային կազմակերպությունները այս դեպքի հետ կապված` մարդիկ խնդիր չունեն իրենց առջև դրված խաղաղությունը ապահովելու: Խնդիր ունեն ռազմավարական շահեր ապահովելու, որը մեզ համար լուրջ վտանգներ է պարունակում:
Հայաստանի իշխանությունը պետք է կտրուկ քայլեր կատարի` դիվանագիտական դաշտում և պահանջի ԵԱՀԿ-ից առաջինը` մեկ ամսում Ադրբեջանից ներկայացնելու ոչնչացման քվոտան գերազանցող սպառազինությունը և տեխնիկան, որը Ադրբեջանում բավականին մեծ քանակ է կազմում:ԵԱՀԿ-ն պետք է անպայման պահանջի, որ այդ քվոտան իջեցվի սահմանված չափի:
Շիրխանյանը շարունակելով պահանջների բանաձևը՝ նկատում է.
”ԵԱՀԿ-ն պետք է ընդունի բանաձև, որ Ադրբեջանը հանդիսանում է անհուսալի պարտնյոր պետություն միջազգային պարտավորությունների կատարման հարցում”:
Այս շրջանակում Շիրխանյանը զարմացած է, որ Ռուսաստանը տեսնելով Ադրբեջանի անպատասխանատվությունը՝ մինչ օրս չի պատժել այս պետությանը: