25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Բենզինով պատրաստված թմրանյութը ներարկվել է ոտքի աճուկային մասից

Նոյեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, ՛՛շտապօգնության՛՛ կայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում  հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքով տանը բուժօգնություն են ցուցաբերել 1991 թ. ծնված Գագիկ Ս.-ին: 

Գագիկ Ս.-ն բացատրություն է տվել, որ նոյեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, տանը   դեղահաբից և բենզինի խառնուրդից իր անձնական օգտագործման համար պատրաստել է թմրամիջոց և աճուկային հատվածից ներարկել ինքն իրեն, ինչի հետևանքով վատ է զգացել և դիմել ՛՛շտապօգնության՛՛ ծառայություն:

Նշանակվել են դատաբժշկական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ