23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նրան հաջողվել է «ապամոնտաժել» բանակը, ԱԱԾ-ն, ԱԺ-ն, Արցախը․ Կարեն Վրթանեսյան

Հայաստանի ներկայիս ընդդիմության ամենամեծ խնդիրն այն է, որ շարունակում է ընկալել Նիկոլ Փաշինյանին զուտ որպես քաղաքական հակառակորդ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Գրառումը՝ ստորև.

«Հայաստանի ներկայիս ընդդիմության ամենամեծ խնդիրն այն է, որ շարունակում է ընկալել Նիկոլ Փաշինյանին զուտ որպես քաղաքական հակառակորդ։

Այն դեպքում, որ Նիկոլի համար մնացած բոլորը թշնամի են։ «Թշնամի»՝ բառի ուղիղ իմաստով։
Նույնիսկ իր դաշնակիցները։

Իր համար բոլորը թշնամի են, որոնց պատրաստ է ոչնչացնել, այդ թվում և ֆիզիկապես, եթե ունենա դրա հնարավորությունը (իսկ այդ հնարավորությունը ստեղծում է՝ հետևողական կերպով, մեկը մյուսի հետևից ապամոնտաժելով շատ ու շատ ինստիտուցիոնալ արգելակներ)։

Մինչ ընդդիմադիր զանազան ուժեր պոլիտիկ-պոլիտիկ են խաղում Նիկոլի հետ (նույնիսկ այն ուժերը, որոնք ծայրահեղ հականիկոլական հռետորաբանություն ունեն), Նիկոլը պատերազմ է մղում ընդդեմ բոլորի՝ թե՛ մարդկանց, թե՛ ընդհանրապես Հայաստան պետության, որովհետև պետական համակարգի տարբեր բաղադրիչներն իրեն խանգարում են իր միանձնյա իշխանությունն ամրապնդելուն։

Մեր ազգային պետության այդպիսի բաղադրիչներից առ այսօր նրան հաջողվել է «ապամոնտաժել» բանակը, ԱԱԾ-ն, ԱԺ-ն, Արցախը։ Դատական համակարգի ապամոնտաժումն ընթացքի մեջ է…
Բայց մենք քաղաքականություն ենք խաղում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ