24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սուտը ստի ետևից. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Սուտը ստի ետևից.
 
Նրանք ովքեր գտնվում են գերության մեջ ՝ կապիտուլյանտի մեղավորությունն է, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն. ընդունենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի է ունեցել ամբողջական հրադադար և ռազմական գործողությունների ավարտ, սահմանված և պայմանավորված ժամկետներում Ադրբեջանին է վերադարձվել Ակնաի (Աղդամի), Քարվաճարի (Քելբաջարի) և Քաշաթաղի (Լաչինի) շրջանները, մինչդեռ կողմերը կանգ չեն առել իրենց զբաղեցրած դիրքերում, ավելին Հայաստանի որոշ տարածքներ անցել է նրանց վերահսկողության տակ: Ինչ վերաբերվում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակմանը, որոնց համար կապիտուլյանտի տգիտության պատճառով ժամկետներ չեն նշվել, երբ այդ պահանջը պատք է լիներ առաջնահերթ, ավելին՝ համապատասխան տարածքներում գտնվող մեր զինծառայողներին, կամավորներին և բնակչությանը, հայտնի հայտարարությունից հետո, Հայկական կողմից այդ տարածքներից դուրս գալու պահանջ չի ներկայացվել, որը ևս բազմաթիվ զոհերի և գերեվարվելու պատճառ է հանդիսացել:
 
Դրա համար էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ հայտարարում է, որ «Մենք հայկական կողմին ենք վերադարձրել 70-ից ավել ռազմագերիների։ Որպեսզի զինվորականը համարվի ռազմագերի, նրան պետք է գերեվարել ռազմական օպերացիայի ընթացքում։ Նրանց, ովքեր բռնվել են հակաահաբեկչական գործողության ժամանակ նոյեմբերի 9-֊ից հետո, պետք է անվանել ահաբեկիչներ, բայց ոչ երբեք ռազմագերիներ»:
 
Հ.Գ. Իսկ դավաճան ու թրքամետ կապիտուլյանտը, ինչպես միշտ լռում է և դեռ կլռի:
Հա, ի դեպ, Ադրբեջանից վերադարձած ինքնաթիռը դատարկ չի վերադարձել, ուղղակի ռազմագերիների փոխարեն, Ռուս խաղապահների հրամանատար Մուրադովի հետ Հայաստան են եկել Թուրք-Ադրբեջանական պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է:
 
Հ.Գ.Գ.Փոխվել են տերերն ու դերերը, բայց նույնն է երախը վիշապի,սրա՞նք են այս երկրի տերերը, ես սրանց տիրոջ մերերը…
Համո Սահյան»:
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ