24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խաղաղություն պարտադրելու համար, ամենից առաջ, պետք է ունենալ մտածող ու գործող առաջնորդ, այլ ոչ թե դատարկախոս պատահականություն

Որ ամիսներ շարունակ մեր հակառակորդ ճամբարում՝ առաջին դեմքի մակարդակով մեզ ծաղրում ու նվաստացնում են, մեզ հետ վերաբերվում այնպես, ինչպես կվերաբերվեն թույլ ու անպաշտպան դիմացինի հետ, արդեն իրողություն է… Իրողություն է ոչ այն պատճառով, որ նա ուժեղ է, այլ մենք ենք մեր <<ընտրյալ>> թիվ մեկ պատահականությամբ ու նրան հետևող անկարողների թափորով ինքներս մեզ դարձրել ծաղրի ու նվաստացման ենթակա թույլ…
 
Մենք ենք, որ հազար ու մի քարոզչածին հնարքների տուրք տալով՝ մեզ հասցրել ենք մի հանգրվանի, երբ ոչ միայն վերջին առճակատման ընթացքում պարտվեցինք նախորդ երկու պատերազմներում զինադադար պարտադրած մեր ավանդական թշնամուն, այլև ականատես եղանք հայ ռազմագերիներին Բաքվից Երեւան տեղափոխող դատարկ ինքաթիռի ժամանմանը…
 
Այդպիսինն է խաղաղության գինը, երբ դու այն մուրում ես, այլ ոչ թե պարտադրում… Իսկ պարտադրելու համար, ամենից առաջ, պետք է ունենալ մտածող ու գործող առաջնորդ, այլ ոչ թե դատարկախոս պատահականություն…
Սենոր Հասրաթյան
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ