Պատերազմում հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվը դարձավ 4028. ԱՆ-ն նոր տվայլներ է հրապարակել
Պատերազմում հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվը դարձավ 4028. ԱՆ-ն նոր տվայլներ է հրապարակել Պատերազմի մեկնարկից մինչև 2021 թվականի մարտի 22-ը ներառյալ կատարվել է 3716 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն, իսկ 312 մարմնի և մասունքի փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում։ Antifake.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նախարարության փոխանցած տվյալների հանրագումարով ստացվում է, որ այս պահին զոհերի հաստատված թիվը 4028 է, որից 3716-ն անցել են փորձաքննությունը, իսկ 312-ը դեռ փորձաքննության փուլում են։ Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ, Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանը կեղծել էր զոհերի թիվը՝ հայտնելով, թե պատերազմում զոհվածների պաշտոնապես հաստատված թիվը 3250 է, ևս 189 ծնող, ընտանիք ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի: Ավելին՝ նա կրկնել էր Տիգրան Ավինյանի՝ ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը, թե զոհերի թիվը 4000-ը չի անցնելու։