Սրանք ծնկի են բերել նաեւ երկրի առողջապահական համակարգը. Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մինչ ամբողջ աշխարհը մեկ տարուց ավել ուժերի գերլարումով պայքարում է համավարկի վերացման ճանապարհների հայտնաբերման համար, մեր պատասխանատուները շարունակում են չօգտագործել իրական հնարավորություններն ու այդպիսով տապալել պայքարը՝ ունենալով հազարավոր մահեր ու նոր վարակակիրներ։
Վերջերս կապիտուլյանտը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահի հետ։ Ելնելով Կրեմլի տարծած մամլու հաղորդագրությունը զանգի նախաձեռնողի օրակարգը մեղմ ասած տկար է եղել։
Առաջարկում եմ մյուս անգամ զանգի ընթացքում անդրադառնալ, օրինակ՝ համավարակի դեմ պայքարին։ Խնդրել ռուսական արտադրության 3 պատվաստանյութերից գոնե մեկի տրամադրումը Հայաստանին։
Հնարավո՞ր է որոշ ժամանակ անց պարզվի՝ որ Պուտինը առաջարկել է պատվաստանյութ սրանք մերժել են, թե սրանք անգամ չեն դիտարկում արդյունավետ պատվաստանյութի ներկրումը դաշնակից պետությունից։ Թե վերջում ասելու եք, որ նվեր տված պատվաստանյութը 10 տոկոսի արդյունավետություն ունի։
Փաստը մնում է անփոփոխ։ Սրանք ծնկի են բերել նաև երկրի առողջապահական համակարգը»։