07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Խոստանում եմ, որ մոտ ապագայում Արմենը մամուլի ասուլիս կհրավիրի, կհերքի իր տարածած կեղծ տեղեկատվությունը․ Գորիսի քաղաքապետը՝ իշխանական պատգամավորին

Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, թե որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել։

Առուշանյանի գրառումը՝ ստորև․

«Ես, իհարկե, չեմ իջնի Արմենի շրիշակից /պլենդուս/ ցածր մակարդակին և չեմ մեկնաբանի նրա խոսքերը, բայց քանի որ նրա տարածած ապատեղեկատվությունը հանրության լայն շրջանակներում քննարկաման թեմա դարձավ, խոստանում եմ, որ մոտ ապագայում Արմենը մամուլի ասուլիս կհրավիրի, կհերքի իր տարածած կեղծ տեղեկատվությունը, դետալ առ դետալ կմանրամասնի, թե Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները պատերազմի հենց առաջին օրերին, որ հատվածներում են մասնակցել մարտական գործողությունների, և առհասարակ, ինչպիսի մեծածավալ աշխատանքներ են իրականացրել»

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ