Սնայպեռն է նիկոլի անվտանգությունը. Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ հանդիպման մասին կարող է խոսվել ոչ լեգիտիմ ստահակի հետ։
Ի՞նչ քաղաքական կոնսուլտացիաներ կարող են լինել երկրի ներքին ու արտաքին կյանքը կործանածի հետ։
Ի՞նչ ձևաչափի ընտրություն կարող է լինել վարկաբեկված ու իշխանության մնալու հնարավորություն չունեցող մեկի հետ։
Ոչ մի։
Բացառապես սնայպեռն է նիկոլի անվտանգությունը։
Բացառապես «ախրանիկն» է երկրի գեներալի հետ հանդիպման վախը սանձողը։
Բացառապես մեկուսացումն է նիկոլի գոյատևման գրավականը։
Այս գործոնները խիստ ժամանակավոր սահմանափակ միջոցներ են, որոնց արդյունավետությունը շատ շուտով կզրոյանա։
Իսկ դրանց զրոյացումը կբերի նիկոլի անկառավարելի վախի, վտանգի ահագնացող զգացումի, իսկ վերջում «իշխելու» անհնարինությանը։
Թերևս սա է իրական պատկերը՝ սոց. հարցումներով, թե առանց»։