23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված` գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով

Մնալով տարբեր լինենք միասին Մենք պարտավոր ենք վերագտնել մեր ազգային միասնությունը և սովորել հայերով միասին ապրել ու արարել Հայաստանում երազելով մեր հայրերի փոխանցածը վերականգնել և փոխանցել մեր հաջորդ սերնդին: Իրականում վերաիմաստավորումներս 2018թ. փոփոխություններից բացված հույսերից սկսվեցին 2018-ի հունիսի վերջերից:

Պարզապես ընթերցեք այդ ժամանակվա գրարումներս և կնկատեք, թե ինչպես սկսեցի մեղմ ու կառուցողական քննադատել: Հույսերս, որ այլ ուղիով կգնանք, 2019-ի սեպտեմբերից սկսեցին սպառվել, բայց դիմադրում էի. դե հույսը վերջին է մահանում: Իսկ հավատս, որ խելքի կգանք անվտանգության սպառնալիքների ներքո,առաջին անգամ ճաք տվեցին նոյեմբեր 10-ին:

Ասածս ինչ է՝ մեր պատերազմը չի ավարտվել: Նոր սպառնալիքների ներքո ենք, ինչպես մեր հայրենիքի տարածքում, այնպես էլ տարածաշրջանում: Դրանք չեն լինելու վիրտուալ, այլ իրական` հողի վրա: 2021թ. լինելու է ծանր տարի, և ամբողջովին մեզանից է կախված այն գնահատականը, որը կստանանք 2020-ի հետ համեմատելով: Մեր ժամանակային ռեսուրսը սպառված է: Պարտավոր ենք աշխարհին էլ ապացուցել, որ երբ ընտրում են միայն հայերին ճնշելու ճանապարհը, ապա լինում են հետևանքներ: 1997-ին դա ցուցադրեցինք աշխարհին՝ խաղաղ և գիտակցված, բոլոր կողմերից: Հիմա պարտավոր ենք նույնն անել 2021-ին՝ կրկին խաղաղ և գիտակցված բոլորի կողմերի կողմից:

Իսկ առաջին քայլը միշտ պարտավոր է անել իշխանությունը՝ հեռանալով: Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված` գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով։ Գրում է ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ