23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կա հայի տեսակ, որի համար օրենքով ապրելը անընդունելի է․ Սենոր Հասրաթյան

Կա հայի տեսակ, որի համար օրենքով ապրելը անընդունելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ասել է թե՝ երբ գործում է օրենքի «դիկտատուրան», հայի այդ տեսակը, իսկույն եւեթ իշխանությանը նայում է որպես «բռնատիրության», իսկ նրա ղեկավարին՝ «բռնակալի», անկախ նրանից, թե երկիրն ինչպիսի ձեռքբերումներ է ունենում այդ ընթացքում:

Հակառակ դրան, հայի այդ տեսակը, ասես, ողջունում է այն «օրենքի երկիրը», որտեղ քաղաքացին ու իշխանությունը գործում են տարաբեւեռ հարթություններում եւ նրանցից ամեն մեկն անում է այն, ինչ ցանկանում է, ասել է թե՝ քաոս: Այս պարագայում եւս նրա համար կարեւոր չէ, թե արդյունքում ինչ է ունենում երկիրը…

Հայի այդ տեսակի համար կարեւորն ինքն է ու իր սահմանափակ միջավայրը եւ ոչ այն ՕՐԵՆՔԻ երկիրը, որտեղ իրավունքն ու պարտականությունը հավասարապես ապրում են կողք-կողքի եւ տարածվում բոլորի վրա…

Հայի այդ տեսակի պատկերացմամբ ժողովրդավարություն ասվածը ոչ թե օրենքով ապրելն է, այլ այնպես, ինչպես թելադրում է սեփական շահը… Արդյունքում, հենց այդպես էլ իշխանության են գալիս պատահականությունները եւ Երկիրն ունենում է այն, ինչ ունենք այսօր»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ