23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որտեղի՞ց աներձագին նման ինքնավստահություն․ Իրավունք

«Վստահ եմ` գլխավոր մերժվածի եւ Օնիկ Գասպարյանի միջեւ զրույցի ձայնագրությունները կան` դեռ հրապարակելու

 ժամանակը չէ»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում բառացի նման հայտարարությամբ է հանդես եկել «Իմ քայլը»

խմբակցության պատգամավոր, ՀՀ գլխավոր աներձագ Հրաչյա Հակոբյանը:

Որտեղի՞ց աներձագին նման տեղեկատվություն, ով եւ ինչ պայմաններում է, ըստ էության, ապօրինի կերպով ձայնագրել վերը 

հիշատակված անձանց խոսակցությունը, փորձեցինք հետաքրքրվել մանդատավոր աներձագից, ով նախ սկսեց արդարանալ.

– Ես ասել եմ, որ լսե՞լ եմ այդ ձայնագրությունը:

– Բայց մենք Ձեզ նման բան չասացինք, ընդամենը հարցնում ենք` որտեղի՞ց Ձեզ նման տեղեկատվություն:

– Ես վարչապետից եմ լսել այդ խոսակցության մասին` Հրապարակում, վստահ եմ, որ հենց այնպես դրա մասին չէր խոսվի:

– Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ առանձին անձանց խոսակցություն ձայնագրելը ենթադրում է իրավական պատասխանատվություն:

– Բայց որտեղի՞ց Ձեզ մոտ համոզմունք, որ նման իրավունք չեն ունեցել մարդիկ:

– Դե Ձեզ եմ հարցնում, որ հասկանամ:

– Ես չգիտեմ` ինչ պայմաններում են ձայնագրել այդ մարդկանց, բայց որ վարչապետը խոսում է` ուրեմն կան չէ՞ փաստեր:

– Դե վարչապետը շատ բաներից է խոսում` առանց փաստերի: Եթե կան փաստեր, խնդրում եմ` լուսավորեք մեզ:

– Ես ասացի էն, ինչ գիտեմ: Հիմա Դուք էլ եք ինձ ձայնագրում` դա անօրինակա՞ն է:

– Ես լրագրող եմ, իսկ Դուք` օրենսդիր, եւ ես Ձեզ չեմ գաղտնալսում, այլ հստակ հարցս հնչեցնելիս ակնհայտ է չէ՞, որ խոսակցությունը ձայնագրվելու է:

– Դե հիմա, Դուք ինչ գիտեք` էդ խոսակցությունը ոնց է ձայնագրվել:

– Դե դա եմ ասում` լուսավորեք, խնդրեմ:

– Ասացի այն, ինչ ասել եմ, կներեք:

Մենք գրավոր հարցով դիմել ենք նաեւ Դատախազություն` հետաքրքրվելու, արդյո՞ք պարոն Հակոբյանի հայտարարությունը

 հանցագործության մասին հաղորդում չէ:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ