12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ի՞նչ պաշտոնական դիվանագիտություն, երբ աշխարհի մի մասը խորը արհամարել է մեզ․ Արտակ Զաքարյան

Նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ոչ հեռու անցյալում, կար ժամանակ, երբ Հայաստանը՝ մարտի 2-ին դիվանագետի մասնագիտական տոն էր նշում։ ԱԳՆ ունեինք, դիվանագիտական կորպուս ունեինք, աշխարհում պատիվ-հարգանք վայելող դեսպաններ ունեինք։ Հայաստանի անունը որպես վստահելի գործընկեր էր հնչում ամեն հարթակից։

Այսօր չգիտե՛ս, ու՞մ և ինչի՞ համար շնորհավորես։

Տիկնայք և պարոնայք դեսպաններ,

թույլ տվեք այս անգամ չը՛շնորհավերել ձեզ, ձե՛ր իսկ կողմից արհամարված մասնագիտության օրվա առթիվ։

Պատճառն ինձանից լավ գիտեք. ի՞նչ պաշտոնական դիվանագիտություն, երբ աշխարհի մի մասը խորը արհամարել է մեզ, մի մասն անխնա օգտագործում է, մյուս մասը թքած ունի Հայաստանի խնդիրների վրա, մի մասը զզվանքով կարեկցում է, իսկ երկուսն էլ ակտիվ ծաղրում են։

Դա՞ է ձեր դիվանագիտությունը։

Իսկ դու՛ք, ձերդ գերազանցություններ, այս վիրավոր երկրից կամ փող եք ստանում՝ ոչինչ չանելու, կամ էլ նրա դավաճանության սիմվոլին գովաբանելու համար։ Այնինչ, Արցախի հարցի դիվանագիտական պրավալը և պատերազմը նաև ձե՛ր ուսերին է։ Չասե՛ք, թե դավաճանն էր մեղավոր։ Այդ դեպքում նրան ծառայո՞ղն ով է։

Դիմացի՜ր Հայաստան, ծանր են վերքերդ, բայց դիմացիր։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ