Նիկոլի մեկ շաբաթվա ձախողումները․ Արթուր Խաչատրյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը գրում է․
«ՆԻԿՈԼԻ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ՁԱԽՈՂՈւՄՆԵՐԸ
Երկուշաբթի առավոտյան ի մի բերենք նախորդ շաբաթվա ընթացքում նիկոլի կառավարության ձախողումները, որոնք երկրի ու ազգի վրա շատ թանկ են նստում.
– 100-150 մ քայլելու համար նիկոլը հազարավոր ոստիկաններ հավաքեց Վերնիսաժի այգում, կիրառեց բռնի ուժ,
– հայտարարեց, որ Իսկանդեր հրթիռներն արդյունավետ չեն (մեղմ ասած), դրանով առաջացնելով ռուսական կողմի տարակուսանքը (շատ մեղմ ասած) և ծաղրուծանակը
– հաջողացրեց «կորցնել» ամերիկյան Boeing 737 ինքնաթիռ, դրանով առաջացնելով ամերիկյան կողմի տարակուսանքը (մեղմ ասած)
– չընդունեց Եվրամիության բարձրաստիճան պատվիրակությանը, ում հետ հանդիպել էր Նախագահը, դրանով առաջացնելով եվրոպական կողմի տարակուսանքը (մեղմ ասած),
– Աբու Դաբիում անցկացվող ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսում ներկայացան բուկլետներով ու նոր հեղափոխական ժպիտներով,
– աշխատանքից ազատեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ լեյտենանտ, ՀՀ ազգային հերոս, պատերազմի ժամանակ վիրավորում ստացած Տիրան Խաչատրյանին
– իր դեմ հանեց հայկական բանակը, ով պահանջեց իր և իր մանկամսուրի հրաժարականը,
– բացահայտեց, որ իր միակ դաշնակիցը Թուրքիան է,
– հերթական անգամ Ալիևի ծաղրուծանակին արժանացավ,
– քրեական ենթամշակույթի դեմ համառ ու անզիջում պայքարի արդյունքում կարճեց քրեական հեղինակություն Զապի դեմ հարուցած քրեական գործը,
– իր համախոհներին ու վարչական ռեսուրսի կիրառմամբ իր երթին բերած մարդկանց տարավ իր ընդդիմախոսների հետ ուղղակի բախման
– հայտարարեց, որ էլ «թավիշ» չի լինելու, դրանով իսկ պարզ սպառնալով, որ պատրաստվում է երկրում բռնատիրություն հաստատել,
– գործի դրեց ողջ վարչական ռեսուրսը, որ կարողանա այսօրվա հանրահավաքին մարդ բերի…
Եթե բան եմ բաց թողել, խնդրում եմ ավելացրեք»։