Մեծ հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ ուղիղ
Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում տեղի է ունենում հանրահավաք։
Ազատության հրապարակը բազմամարդ է։
Այսօրվա հանրահավաքին մասնակցելու կոչով ժողովրդին դիմել են քաղաքական, հասարակական, մշակութային մի շարք գործիչներ։
«Թշնամին շարունակում է մետր առ մետր զավթել մեր հայրենիքը։ Մեր տասնյակ զինվորներ շարունակում են գերության մեջ մնալ։ Երկրի տնտեսությունն օր- օրի շարունակում է գահավիժել։ Հայաստանը կանգնել է կործանման եզրին։
Մի′ հանդուրժիր այս ամենը, ոտքի կանգնի′ր, պայքարի, միացիր արժանապատվության կռիվ տվող քո ժողովրդին։ Մեր պահանջը մեկն է` դավաճանի հրաժարականը։ Միասին մենք կփրկենք մեր հայրենիքը»,- ասված է նախաձեռնության կոչ-ուղերձում։
Հանրահավաքին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ