23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Տոր»-երը մենք ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը նույնպես պետք է ձեռք բերվեր. Արտակ Դավթյան. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Mediamax»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ո՞րն է համարում իր անձնական ամենամեծ բացթողումը պատերազմի ընթացքում, պատասխանել է․

«Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը։ 2015 թ-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին»։ 

Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ – լեյտենանտ Արտակ Դավթյանին հարցրինք, թե վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող ի՞նչ անհստակություններ են,որոնք խոչընդոտներ են առաջացրել եւ որոնց մասին խոսել է ՊՆ նախկին նախարարը, ԳՇ նախկին պետը պատասխանեց․ «Այդ հայտարարության վերաբերյալ պետք է նախարարին հարցնել, ես ասել եմ, որ եղել են համակարգային խնդրիներ, այդ մասին ես էլ եմ խոսել, ուրիշ ավելացնելու բան չունեմ»։

– Երբ Դուք էիք Գլխավոր շտաբի պետը, վարչապետ-ՊՆ-ԳՇ կապի հարցերում խնդիրներ կայի՞ն։

– Դա կապի խնդիր չէր, օրենսդրական խնդիրներ են, որոնցով հստակեցված չեն գործառույթները։ Շատ գործառույթներ իրար զուգահեռ են կամ համընկնում են, որոնք բերում են տարբեր մեկնաբանությունների՝ կապված անհատական մոտեցումից։

– Քառօրյա պատերազմի ժամանակ կայի՞ն նման օրենսդրական խնդիրներորոնք տարբեր մեկնաբանությունների տեղի էին տալիս։

– Ուրեմն այդ խնդիրները․․․ այս կամ այն ձևով՝ այո, կան, եղել են։

Տոնոյանը նաև նշել էրոր ՀՀ նախագահի 2018թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ Զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված եւ Անվտանգության խորհրդի կողմից 2019 թ․ նորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել, և իրենք չհասցրեցին պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ։ Պրն Դավթյան, իսկ ինչ-որ բան արվե՞լ էրեւ ի՞նչը չհասցրին անել։

-Միանշանակ, քայլեր արվել են, բավականին շատ ծրագրեր եղել են, բնական է, իհարկե։

– Ո՞րն էր այն վերջնական մոդելը, որը կունենայինք, եթե «հասցնեին»։

– Հավասարակշռությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի հետ, որպեսզի կարողանայինք ունենալ այն իրավիճակը, որը կապահովեր խնդրի կատարումը։

– Ձեռք բերված «ՍՈւ-30» ինքնաթիռները այդ պլանի մի մա՞սն էին կազմում։

– Այո։

– Նախատեսվո՞ւմ էր դրանց համար հրթիռներ գնել, չէ՞ որ դրանք պատերազմի ժամանակ մարտական որևէ գործողություն չեն իրականացրել։

– Հիմա էլ է նախատեսված, դրանք ծրագրով նախատեսված եղել են, և ինձ թվում է՝ հիմա էլ բանակցություններ կվարեն, որ ժամանակին ձեռք բերվեն։ Դա այնպես էր պլանավորված, որ միանգամից ձեռք չէր բերվելու այդ հրթիռները, այլ պետք է ընթացքում ձեռք բերվեին, իսկ պայմանագրի մեջ, որ պետք է հրթիռներ ձեռք բերենք Ռուսաստանից, մենք նման կետ ունեցել ենք։

– Ասում են, որ այդ ինքնաթիռների փոխարեն, լավ կլիներ, «Տոր» հակաօդային զենիթահրթիռային համակարգեր գնվեին։ Այդ հակաօդային համակարգերը և՞ս կային արդիականացման ծրագրում։

– Այդ ինքնաթիռների հաշվին ոչ մի բան չպիտի ձեռք բերվեին, որովհետև այդ հրթիռները իրենց գումարներով էին, մեկը մյուսի հետ կապել պետք չէ, իսկ «Տոր» համակարգեր ձեռք են բերվել, ներկրվել են, որոնց հաջորդ խմբաքանակի վերաբերյալ բանակցությունները պետք է շարունակվեին՝ ձեռք բերելու համար։ Մեկը մյուսի հետ կապված չէ, բայց «Տոր»-երը մենք ձեռք էինք բերել, որի մասին հայտարարվել էր, և հաջորդ խմբաքանակը նույնպես պետք է ձեռք բերվեր, իսկ թե երբ՝ ես չբացեմ փակագծերը։

– Իսկ արդեն իսկ ձեռք բերված խմբաքանակը օգտագործվե՞լ է պատերազմում, արդյունավե՞տ է եղել։

– Այո, ես գիտեմ, որ արդյունավետ են եղել, մնացած հարցերը ուղղեք կիրառողներին։ 

– Պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարությունը դո՞ւրս էր մղված որոշումներ կայացնող օղակից։ 

– Այդ հարցը պետք է ուղղել նախարարությանը, ես չեմ կարող ասել, քանի որ տեղեկատվություն չունեմ, ես չեմ մասնակցել ղեկավարման գործընթացին։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ