Բաստարդների հեղափոխություն
Bastardus եզրը միջնադարյան Եվրոպայում առաջացել է
XI դարում և ըստ երևույթին առաջացել է լատիներեն bastum «թամբ» բառից, այսինքն դա այն մարդն է, որը պատահական, անօրինական կապից է սերվել, ենթադրվում է պատահական անացորդի կողմից:
“Բաստարդը” բացի ապորինածին իմաստից, նաև այլ նրբերանգներ ունի, օրինակ տեսակի իմաստով տարբեր տեսակի օրգանիզմների խաչասերումից առաջացած օրգանիզմ և այդ իմաստով հակաբնական, կենսաբանական առումով ոչ լեգիտիմ պտուղ:
“Բաստարդը”-ը կարելի է օգտագործոլ նաև գաղափարների ու գաղափարախոսություններ առումով, օրինակ, որևէ մի հանրույթում անբնական, ոչ լեգիտիմ, կարծանարար գաղափարների ներմուծում։
Օրինակ, մենք բոլորս հիշում ենք հայկական ծագում ունեցող այն անձանց, որոնք գնում էին Բաքու ու հայտարարում, որ Արցախը ադրբեջանական տարածք է, կամ որ մենք ենք մեղավոր մեր ցեղասպանության համար։ Այդ խմբակը թելերով կապված էր շատ “հեղափոխականների” հետ, հատկապես “հեղափոխության առաջնորդի”։ Կարելի է անգամ անուններ թվարկել։
Դա հայերի համար բաստարդ, անբնական, ոչ լեգիտիմ գաղափարարներ են, որոնք կարող են քանդել այն ամենը, ինչի վրա հենվում է մեր հասարակությունը։ Նման բաստարդային գաղափարներ կրողները մեր մեջ միշտ եղել են, բայց քանի-որ դրանք ապորինածին գաղափարներ էին, դրանց կրողները միշտ փորձել են անուղղակի կերպով արտահայտվել։
“Հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախի հաղթանակը” նման բաստարդային մտածողության հակիրճ, բայց խոսուն կարգախոսն էր։ Եթե շատ խորանանք դիտարկենք, ապա դա է իրականում եղել 1918-ի “հեղափոխության” խորքային իմաստը, ինչի համար պետք էր վերացնել այն ամենը, ինչը խոչընդոտում էր այդ ծրագրին, պետք էր հարվածել բոլոր այն ինստիտուտներին, որոնք դրան խանգարում էին։ Պատահական չի, որ ցանկացած “հեղափոխականին” որ քերոս, տակն ապորինի արտաքին քաղաքական հովանավոր է կարելի գտնել։
Մեր հասարակության արատների դեմ պայքարի դրոշ սարքելով բաստարդային հեղափոխությունը խոստացավ “Նոր Հայաստան”, որի անկյունաքարը, եթե մտաբերենք դրանց թագնված առանցքն, Արցախից ազատագրվելն էր։
Գրիգոր Դանիելյան
քաղաքագետ