02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

“Ճիշտ շեշտադրումներով, բայց մի քիչ ուշացած”

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ ՄԱԿ-ի ասամբլեայի նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում կարևոր էր այն, որ նա չօգտագործեց մի հասկացությունը, որ գրեթե բոլորն օգտագործում են: “Նախագահը չասաց` Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում է եղել, դա ճիշտ է, այն տեղի է ունեցել նաև Օսմանյան կայսրության սահմաններից դուրս”,-այսօր ասուլիսին ասաց քաղաքագետը:

Ըստ նրա` տեղին էր, որ նախագահը բարձրացրել հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու հարցը: “Ճիշտ շեշտադրումներով էր: Մի քիչ էլ շուտ պետք է արվեին այդ հայտարարությունները, գնդակը երկար ժամանակ նրա դաշտում էր, չի խաղում ընկերը ու անիմաստ էր դա: Հարյուրամյակի ֆոնի վրա շատ ճիշտ քայլ էր”,-նկատեց նա: 

Հարցին, թե արդյոք արձանագրությունները հետ կանչելը չի վկայում, որ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային քաղաքականությունը ձախողվել է, նա պատասխանեց. “Դա այդպես չէ, ես եթե լինեի նախագահ, նույն բանը պետք է անեի”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ