16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյանի փեսայի վոտչինայում` դասից, գործից հանել բերել են

Ինչպես տեղեկացրել ենք սեպտեմբերի 25-ին Աբովյանի քաղաքապետարանին կից հրապարակը բազմամարդ էր. Ազգային ժողովի ոչ իշխանական 3 ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ”Ժառանգության” միասնական մարզային առաջին հանդիպումն էր: Մարդիկ եկել էին ոչ միայն Աբովյանից: Երբ Տիգրան Ուրիխանյանը ողջունեց աբովյանցիներին, նետեցին` բա չարենցավանցիներին: 

Ներկաները, հրաժարվելով խոսել տեսախցիկի առաջ, պատմեցին, թե քաղաքապետարանից ասել են` հանդիպումը ժամը 16:00-ին է. ”Ժամը 3:30-ից էստեղ ենք, բայց հլա դեռ չեն սկսում”,-դժգոհեցին: 

Ի դեպ, մանկավարժներից մեկը պատմեց, որ դպրոցում հորդորել են անպայման ներկա գտնվել: ”Դասից հանել են, բերել”: Լրագրողները Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսայից` Կարապետ Գուլոյանից, հետաքրքրվեցին` իսկապես հորդորել են բնակիչներին ներկա լինել, ասաց` ոչ ոքի չեն ստիպել, որ գա:

Գուլոյանը աջ ու ձախ հրահանգում էր` դրոշները գեղեցիկ բռնել, բեմին չմոտենալ, շենք չմտնել …   Հանրահավաքից հետո մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ հաջորդ հանրահավաքի համար էլ են ”արդեն հրահանգ ստացել”: Հանրահավաքից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բարեգործական ավտոբուսներով մասնակիցները հեռացան:  

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ