Հայ ֆիդայինները Բրազիլիայում /վիդեո/
Աշխարհի տարբեր հատվածներում ճակատագրի կամոք հայտնված հայերը շարունակում են պահել հայկական ավանդույթները և խոսել հայերեն: Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքում ծնված Սարգիս Կարամեքյան Ժունիորը մեկն է նրանցից, ում համար թանկ է հայ մարդն ու հայրենի հողը:
Նրա երկու երեխաներից միայն դուստրն է եղել Հայաստանում, սակայն նրանք երկուսնել խոսում են հայերեն և ձգտում են ամեն բան իմանալ մեր ազգի մասին:
Կարամեքյանը Սան- Պաուլո քաղաքում հիմնադրեց հայկական ռադիոժամը, որով հնարավորություն տվեց Բրազիլիայի մոտ 20 հազարանոց հայերին ավելի շատ ինֆորմացիա ունենալ հայրենիքի մասին : Ռադիոժամը անվանվեց՝ ՛՛Հավերժական Հայաստան՛՛: Հայրենասեր հայը սակայն չբավարարվեց միայն ռադիոժամով նա հիմնադրեց նաև ՛՛Հայ երտասարդաց ֆիդայիններ՛՛ ֆուտբոլային ակումբը:
Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովից հետո Կարամեքյանը իրեն առավել քան հպարտ է զգում: Մեզ հետ զրույցում նա խոսեց բրազիլահայերի և առհասարակ հայությանը հուզող հարցերի շուրջ:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: