21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Արդարադատության նախարարի ասուլիսը տապալվեց /վիդեո/

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին հանձնարարեց նիստից հետո օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալ լրագրողներին: Սակայն ասուլիսը տապալվեց, քանի որ լրագրողները պնդեցին, որ Հ. Մանուկյանը, որպես Արդարադատության նախարար, նախևառաջ հայտնի իր տեսակետը Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման վերաբերյալ: 

Նախարարն էլ իր հերթին նշեց, որ ինքն այստեղ է` խոսելու այլ թեմայից: Արդյունքում նախարարը նշեց, որ եթե լրագրողները չեն ցանկանում լուսաբանել դա, ապա այդ հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը ինքը հանրությանն այլ միջոցներով կներկայացնի, և հեռացավ: 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ