Հաստատվեց քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը
ՀՀ կառավարության նիստին հաստատվեց քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերի, դրանց հաշվարկման, վճարման կարգի ու պայմանների հետ կապված հարաբերությունները: Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հաշմանդամ ճանաչվելու և առողջությանը վնաս պատճառվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին պետական պարտադիր ապահովագրական միանվագ գումար է վճարվում.
1) առաջին խմբի հաշմանդամին և առողջությանը վնաս պատճառված անձին՝ չորս հարյուր հիսունհինգ հազար դրամի չափով. 2) երկրորդ խմբի հաշմանդամին՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված գումարի 80 տոկոսի չափով. 3) երրորդ խմբի հաշմանդամին՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված գումարի 60 տոկոսի չափով։
Սույն կարգի 2-րդ կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի` ծառայողական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված այն ծառայողի վրա, որին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված բժշկասոցիալական փորձաքննական որոշման մեջ նշված է, որ նա ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներին պարտադիր պետական ապահովագրական գումարներ են հատկացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներկայացրած ցուցակների հիման վրա: