17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր մոտոների դղրդյունից փողոցը դողում էր. հայ բայքերները Հայաստան կգան իրազեկող ակցիաներով/վիդեո/

՛՛Մեր ակցիանրը սկսեցինք այնտեղից, երբ Արմեն Հովհաննիսյանը զոհվեց ու մենք ցույց արեցինք Թուրքիայի դեսպանության առաջ:Մեր մոտոների աղմուկից ամբողջ փողոցն էր ցնցվում: Մեր ներկայությունը ոգևորում է ժողովրդին, ծանոթացնում մեր ազգի մասին՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում եկող կայացած հանդիպման ժամանակ ասաց “Հայկական մոտոցիկլետի ակումբ” (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի հիմնադիր-անդամ Հարութ Բոգարյանը:

Նա նշեց, որ կազմակերպությունը ունենալով համապատասխան լիցենզիա ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս իրականացնում է բարեգործական ծրագրեր: Բոգարյանի փոխանցմամբ 2015 թվականին իրականացվել է՝ անտուն մարդկանց կերակրելու ծրագիրը:

՛՛Մեր ազգի համար է հատկապես մեր սիրտը ցավում: Երկու ամիս առաջ մենք էլեկտրիկ-սայլակ նվիրեցինք հաշմանդամ ազատամարտիկին, այժմ ուզում ենք դա շարունակական լինի: Ցանկանում ենք օգնել հաշմանդամ-ազատամարտիկներին՛՛,-ասաց Բոգարյանը:

Բոգարյանը նշեց, որ ակումբի անդամները որևէ կուսակցության չեն հարում, սակայն համագործակցում են բոլոր նրանց հետ, ում համար թանկ է հայ մարդն ու հայրենիքը:

Բոգարյանը անդրադարձավ նաև 2015 թվականին իրենց ակումբի կողմից նախապատրաստվող ակցիային:

Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ ակումբի անդամները Հայաստան կգան  մոտոցիկլետներով: Նրանց առաքելության մեխային կետը այն է, որ յուրաքանչյուր երկրով անցնելիս, իրենց պաստառներով և այլ միջոցներով նրանք կիրազեկեն ցեղասպանության մասին: Ինչպես հավաստեց “Հայկական մոտոցիկլետի ակումբի ” հիմնադիր անդամ Հարութ Բոգարյանը շնորհակալություն կհայտնեն այն ազգերին, ովքեր ճանաչել են ցեղասպանությունը և խնդրանք իրազեկող ակցիաներ կանեն այն եկրներում, ովքեր դեռ չեն ճանաչել: Ակցիաներ կանցկացվեն նաև թուրքական դեսպանատների առջև: Նախաձեռնության անդամները առայժմ չեն ցանկանում խոսել ճանապարհային քարտեզի ու երթուղու մասին: Սա ակցիան չխոչընդոտելու նպատակ է հետապնդում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ