02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչ խոստումներ է Երվանդ Զախարյանը տվել “նաիրիտցիներին”. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ այցելել է “Նաիրիտ”, տևական ժամանակ շրջել գործարանում, եղել բոլոր արտադրամասերում և համեմատաբար կարճատև՝ 15 րոպեանոց հանդիպում ունեցել ընկերության տնօրինության հետ:

“Նա գործարանի աշխատակիցների հետ զրույցներում բավականին շռայլ է եղել՝ խոստացել է մինչև այս տարվա վերջ վճարել աշխատավարձի ողջ կուտակված պարտքը, վերագործարկել գործարանը, և խորհուրդ է տվել հարկադիր պարապուրդում գտնվողներին հետ կանչել:

Նախարարի այցը, թերևս, կարելի է հուսադրող համարել: Սակայն տարօրինակ է, որ այդ այցելության ժամանակ, ըստ մեր աղբյուրների, ոչ մի խոսք չի եղել, թե ինչ եղանակով պետք է աշխատի գործարանը, ոչ մի տեղեկություն չի եղել, որ գործարանը նախապատրաստվում է վերաթողարկման”,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ