04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱԺ փոխնախագահը հանդիպել է Չեխիայի Մորավո-Սիլեզյան երկրամասի նահանգապետին

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Չեխիայի Մորավո-Սիլեզյան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի հետ:

Կողմերը կարևորել են միջմարզային համագործակցության շարունակականությունն ու հետագա խորացումը՝ նկատելով, որ ամենատարբեր ոլորտներում համագործակցության զարգացման լավ նախադրյալներ կան: ԱԺ փոխնախագահը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացումը՝ անդրադառնալով համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը:

Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Հայաստանի մարզերի և Մորավո-Սիլեզյան երկրամասի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հնարավոր համագործակցություն ծավալել:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նույն օրը խորհրդարանական պատվիրակությունն այցելել է նաև Մարլենկա միջազգային ընկերություն, որն իր ապրանքատեսակներն է արտահանում աշխարհի շուրջ 35 երկիր:

 

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ