21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Որոնք են ՀՀԿ-ի նեղ կուսակցական շահերը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ առաջին երկու սահմանադրություններն այն սահմանադրություններն են, որոնք ձևավորել են պետական կառույցներն ու ենթակառույցները, սակայն հիմա անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ ու անցում խորհրդարանական համակարգին: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում: ԱԺ նախագահն ընդգծեց` ՀՀԿ-ին, որպես կուսակցություն, ձեռնտու է այս գործող կիսանախագահական համակարգը` ելնելով նեղ կուսակցական շահերից:

”Համապետական շահերից ելնելով` մենք արդեն փորձությունների ճանապարհ ենք անցել: Գտնում ենք, որ քաղաքական ուժերն այլ ծրագրեր ունեն: Մենք ունեցել ենք նախագահական համակարգ, որից հետո գնացինք կիսանախագահականի, որի պտուղները նպաստեցին երկրի հետագա զարգացմանը: Հիմա մտածում ենք չինովնիկական մոտեցումներով առաջ չգնալ, բայց դա չի նշանակում, որ մենք անպայման կողմ ենք կառավարման խորհրդարանական մոդելին”,- ասաց ԱԺ նախագահը:

Ըստ Սահակյանի` սահմանադրական փոփոխությունների մասին բանակցությունները կսկսվեն, երբ արդեն հրապարակվի փաստաթուղթը: Հարցին` ՀՀԿ-ի համար կարևոր է բացարձակ մեծամասնություն մնալը, նա պատասխանեց. ”Մի կուսակցություն չեք գտնի, ում համար կարևոր չլինի մեծամասնությունն ապահովելը: Ինչպիսի պայմաններ էլ լինի, ՀՀԿ-ը վճռական դերակատարում կունենա ցանկացած ընտրությունների և քաղաքական բանաձևումների մեջ: Չկա աշխարհում որևէ պառլամենտ, որը քաղաքական մեծամասնություն չի ունենում: Եթե քաղաքական մեծամասնություն չունենա, բնականաբար, ձախողված է պառլամենտի գործունեությունը”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ