23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մանիպուլացվող հասարակությունը հեշտությամբ է տրվում հոսանքների. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ՄԱՆԻՊՈՒԼԱՑՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ Է ՏՐՎՈՒՄ ՀՈՍԱՆՔՆԵՐԻ
 
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ
/մաս 5-րդ/
Շարունակելով և ամփոփելով ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ դիտարկումների շարքը, ցանկանում եմ անդրադառնալ մի շարք խնդիրների, որոնք չգիտես ինչու, դուրս են մնացել փաստաթղթից: Մասնավորապես`
 
1. “Բաց և անվտանգ տեղեկատվական և կիբեռտիրույթների ապահովում” բաժնում ընդհանուր դրույթներով խոսվում են տեղեկատվական և կիբեռանվտանգության ապահովման անհրաժեշտության մասին: Սակայն չկա որևէ ձևակերպում Հայաստանի Հանրապետության և/կամ Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական սպառնալիքի և մարտական գործողությունների ժամանակ միասնական տեղեկատվական գործողությունների իրականացման կարևոր առաջնահերթության մասին:
 
2. “Մրցունակ տնտեսության զարգացում և պարենային անվտանգության ապահովում” բաժնում թավշյա հեղինակները չեն ներառել ՀՀ տնտեսական անվտանգության և զարգացման մի կարևոր հանգամանք: Գաղտնիք չէ, որ բացի ռազմական, դիվանագիտական, տեղեկատվական և այլ տիպի պատերազմներից` աշխարհում գոյություն ունի տնտեսական պատերազմ, որտեղ յուրաքանչյուր պետություն ատամներով պաշտպանում է իր երկրի տնտեսության շահերը: Շուկաների համար մղվող պատերազմը նաև պետության պատերազմն է, և միայն “արտահանում խթանող քաղաքականությունը” բավարար չէ, այն ապահովելու համար: Անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը առանցքային համարի նաև այս խնդիրը, և որպես տնտեսական առաջնահերթություն սահմանի նաև սպառման միջազգային շուկաներում արդյունավետ պայքարը արդյունաբերական, պարենային, գյուղատնտեսական, տեխնոլոգիական, մշակութային, տուրիզմի և այլ նշանակության ապրանքների գրավչության և կայուն սպառման համար:
 
3. Ռազմավարության մեջ, կցկտուր գրառումներ են արվել կրթության վերաբերյալ` առանց նշելու ազգային դաստիարակության, պատմա-մշակութային արժեքների ճանաչման, ինքնության պահպանման անհրաժեշտությունը կրթական քաղաքականության մեջ: Կրթության և ազգային դաստիարակության պատշաճ մակարդակի բացակայությունն ազգային անվտանգության խնդիր է:
Հասարակության մանիպուլացված հատվածը հեշտությամբ է տրվում տեղեկատվական ու քարոզչական տարբեր հոսանքների և արդյունքում վերածվում է անվտանգության խորքային պրոբլեմի: Ռազմավարության տեքստում բացակայում են նաև ԶԼՄ-ների կողմից հայրենասիրական, դաստիարակչական, ազգային արժեքների և շահերի վրա հենված որակյալ տեղեկատվական քաղաքականության իրականացման վերաբերյալ պետական մոտեցումները:
 
4. Եվ վերջում, “Հանրային առողջություն և կենսաանվտանգության բարելավում” բաժնում ձևակերպումները իհարկե գրավիչ են, անկեղծ ասած, որևէ դիտարկում չունեմ, քանի որ չեմ տիրապետում ոլորտի խնդիրներին: Միայն արժեր ավելացնել, որ ՀՀ ազգային անվտանգության և հանրային առողջության շահերից ելնելով, Արսեն Թորոսյանի նման “քաղաքական գործիչները” չպետք է ստանձնեն բարձրաստիճան քաղաքական և պետական պաշտոններ: Դա ուղակի սպառնալիք է ՀՀ ներքին անվտանգությանը: Եթե կորոնավիրուս չլիներ, Արսեն Թորոսյանի անհամատեղելիությունը պետական պաշտոնների հետ կդիտարկեի որպես ընդհանուր խնդրի մի մաս, իսկ համավարակի պայմաններում նա ամեն ինչ արեց, որպեսզի ի ցույց դնի իր անհամատեղելիությունը զբաղեցրած պաշտոնին»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ