11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ջուլֆալակյանը մանդատը դրել է վարչապետի հետ ընդհարումից հետո. «Հրապարակ»

«Թեժ աշնանն ընդառաջ, Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակը» կրկին ակտուալ է դարձել։ Վերստին նայում են պատգամավորների «դոսյեները»։ Ընդդիմության ակտիվանալու շեմին թիմի անհնազանդներին հնազանդեցնելու գործընթաց է սկսվել։

Մեզ ասացին, որ Արսեն Ջուլֆալակյանը ցուցակից առաջին թռցրած «գլուխն» է։ «Փաշինյանի վրա մի ուրիշ կարգի ազդում էին Արսենի համարձակությունն ու ամբիցիաները, նրա հրապարակային քննադատությունները»,- ասաց մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ «մանդատը դրել է Փաշինյանի հետ զրույցից եւ ընդհարումից հետո»։

Առաջիկայում էլ Հակակոռուպցիոն հանձնաժողովը վարույթ կհարուցի պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ․ նրա հայտարարագրում փաստական անճշտությունները ստուգել են, եւ ՊԵԿ-ին հարցում է արվել նշված «ձեռնարկատիրական գործունեության արդյունքում» ստացված եկամտի վերաբերյալ, ու պարզվել է, որ դրան համարժեք հարկ չի վճարվել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ