11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ակնհայտ է արդեն, որ կորոնավիրուսային մղձավանջն աշխարհով մեկ չի ավարտվի մինչեւ համապատասխան պատվաստանյութի լայնածավալ կիրառումը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ակնհայտ է արդեն, որ կորոնավիրուսային մղձավանջն աշխարհով մեկ չի ավարտվի մինչեւ համապատասխան պատվաստանյութի լայնածավալ կիրառումը։

Համաճարակի դեմ պայքարը մեր հայրենակիցների կյանքի, առողջության եւ բարեկեցության հաշվին տապալող կառավարությունը աշխարհում արտադրության համար նախատեսվող մի քանի տասնյակ հետազոտություններից նախընտրել է սպասել՝ հաշվի առնելով մեր հայրենակից, բարերար Նուբար Աֆեյանին պատկանող ընկերությունից մի գեղեցիկ օր արտադրվելիք պատվաստանյութը գնելու հեռանկարը։

Ռուսաստանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ոչ միայն մշակված է, այլեւ մասսայական վակցինացիայի համար սկսվել է արտադրվել։

Թեպետ վարակի տարածման տեմպերը հարաբերականորեն թուլացել են, սակայն մի կողմից երկրորդ ալիքի սպասելիքները, մյուս կողմից՝ անգամ այս պահին օրական 3-5 մահերը ստիպում են լրջորեն մտորել։

Տուրք չտալով պատվաստանյութի շուրջ համաշխարհային ֆինանսական շահերին եւ քաղաքական շահարկումներին՝ մի հարց ունեմ։

Ողջ հարգանքով մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հանդեպ, ով հայրենիքում իրականացված մի շարք կարեւոր նախաձեռնությունների համահեղինակ է եւ մասնակից։

Ի՞նչ կարծիքի եք։ Արժե՞ մեր մի հայրենակցի ընկերությունից ինչ-որ մի օր պատվաստանյութ գնելու համար վտանգի ենթարկել հարյուր հազարավոր այլ հայրենակիցների կյանքը, եթե մեր ռազմավարական դաշնակիցը արդեն արտադրում այն ու առաջարկում նաեւ այլ երկրներին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ