11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Դատարանը հրաժարվում է մերժել կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու քրգործի հարուցումը․ «Փաստ»

«Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում օրերս մեկ ամսով հետաձգվեց նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի բողոքի քննությունը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը խիստ մտահոգում է իշխանություններին: Ըստ մեր աղբյուրների, ԲԴԽ-ից եւ իշխանական շրջանակներից փորձել են համոզել դատավորին, որ նա մերժի Ղազինյանի բողոքը: Սակայն դատավոր Մանվել Շահգելդյանն ասել է, որ բողոքը պինդ է, հիմնավորված, եւ չի պատրաստվում իր վրա վերցնել այդպիսի բեռ ու պատասխանատվություն:

Ըստ այդմ, որոշվել է դատարանում հարցի քննությունը տարբեր պատճառաբանություններով հնարավորինս ձգձգել: Հույսն այն է, որ ժամանակի ընթացքում երկրում տեղի կունենան այլ իրադարձություններ, եւ «նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու» թեմայի նկատմամբ հանրային հետաքրքրությունը կմարի:

Հիշեցնենք, որ առաջին իսկ նիստը հետաձգվեց այն պատճառաբանությամբ, որ դատարանը չէր հասցրել ծանոթանալ նյութերին, քանզի քննիչը դրանք ուշ էր ուղարկել, ավելին, ինքն էլ չէր մասնակցում նիստին»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այօրվա համարում:
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ