«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածները վերակենդանացման բաժանմունքում են. ԱՆ խոսնակ
Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածները վերակենդանացման բաժանմունքում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ:
Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։