01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Միևնույնն է` մեր ժողովուրդն անդրդվելի է

Ինչքան ուզում է Սբ.Էջմիածինը, պատմաբանները,տերտերները ՍՈՒՐԲ ԽԱՉ տոնից առաջ մեր ժողովրդին բացատրեն,որ դա ՏՈՆ Է և այդ օրը ՀԱԵ հավատացյալները պետք է այն տոնեն,իսկ գերեզմանատներ այցելեն հաջորդ օրը,միևնույն է ,մեր ժողովուրդը անդրդվելի է…Տոնը վերածում են ՍԳՈ արարողության և սևապատված այցելում իրնեց բարեկամ-հարազատների շիրիմներին…

Իշխանությունները և Սբ.Էջմիածինը մի քանի տարի առաջ որոշեցին այսպիսի ՏՈՆԵՐԻՑ հետո հաջորդող երկուշաբթի օրերը հայտարարել “մեռելոց” և ոչ աշխատանքային օր,որ բոլորը կարողանան այցելել իրենց հարազատների շիրիմներին…Բայց այս ամենը շատ իզուր է…Մերոնք,միևնույն է,անում են այն ինչին սովոր են արդեն երկար տարիներ…Ես էլ այսօր այցելեցի իմ բարեկամներից մեկի գերեզմանը և այնպիսի տպավորություն էր,որ քաղաքի մեծ մասը այդտեղ էր…Հաշվի առնելով այն հանգամանքը,որ Գյումրիում կա երեք գերեզմանատուն,կարելի է ասել,որ ԱՄԲՈՂՋ քաղաքը այսօր եղել է այդտեղ…

Հ.Գ.Ես ևս մեկ անգամ համոզվեցի,որ մենք “նեկրոֆիլ” ազգ ենք…Մենք սգո արարողության ենք վերածում համարյա բոլոր քրիստոնեական տոները…Եվ կառաջարեմ մեր իշխանություններին էլ “մեռելոցները” ազատ օր չհայտարարել,քանի որ վաղը ՈՉ ոք գերեզմանոց միևնույն է չի գնա…

Գագիկ Համբարյանի Facebook-յան էջից

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ