21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և շնորհավորել նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ:  Կառավարության ղեկավարը Դմիտրի Մեդվեդևին մաղթել է քաջ առողջություն և նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման և նրա քաղաքացիների բարեկեցության:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների սերտ  կապերն ու դարավոր բարեկամությունն ամուր հիմք են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը հետագայում ևս ուղղված կլինեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացմանը, հումանիտար բնագավառում ավանդական սերտ կապերի ընդլայնմանը և երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը:  

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ