21 Հունիսի, Saturday, 2025
KFC

“Էմո” շարժման հետևորդները պարտադիր պիտի դիմեն ինքնասպանության. նոր մանրամասներ /վիդեո/

՛՛Էմո՛՛ բառը ծագում է անգլերեն emotional բառից, որը նշանակում է զգացմունքային: Իրենց էմո են կոչում 12-18 տարեկան պատանիները, ովքեր կրում են սեւ ու վարդագույն շորեր, կիպ գրկող ջինսեր, եղունգները սեւ են ներկում եւ լսում են առավելապես ռոքի էմո տեսակի երաժշտություն: Հոգեբանների դիտարկմամբ` էմոներն այն մարդիկ են, ովքեր ունեն տրամադրության հաճախակի տատանումներ, չափազանց ծայրահեղական են, դրսեւորում են վաղ պատանեկան տարիքին բնորոշ հակասոցիալական եւ հասարակության կողմից ընդունված արժեհամակարգի հակառակ վարքագիծ:

Հայաստանում նույնպես կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր որդեգրվել են այս ենթամշակույթին: Հոգեկան խնդիրներ թե՞ աղանդավորական ինչ-որ հատուկ շեշտադրումներ կան այս երիտասարդների ինքնագիտակցության մեջ:

Այս երևույթի  շուրջ ՛՛Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի՛՛  ղեկավար Ալեքսանդր Ամարյանը բազմաթիվ հետևություններ և ուսումնասիրություններ է արել:

՛՛Երբ ծնողը զբաղվում է իր առօրյա խնդիրներով և ստեղծվում է մի իրավիճակ, որ ծնողը երեխայից տեղյակ չէ: Երեխան ընկնում է մի հոգևիճակի մեջ , որ ինքը ոչ-ոքի պետք չի ու գնում է մի տեղ, որտեղ հավաքվում են իր նմանները՛՛,-մեկնաբանեց Ալեքսանդր Ամարյանը:

Ամարյանը նշեց, որ էմոների շարժման գլխավոր առանձնահատկություններից մեկը այն է, որ նրանք մինչև 18 տարեկան պետք է ինքնասպանության լուրջ փորձ անեն, թեկուզ նրանց փրկեն:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ