06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ես չեմ հիշում գեթ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը իբր թե համաձայն չէր ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ. Արման Աբովյան

Կարդացի Բագրատյան Սերգեյի “բացատրական” նամակը և ուղղակի ապշեցի։
Էս ի՜նչ մի ամպոգոռգոռ բառեր, էս ի՜նչ մի “անհամաձայնություններ ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ”, ձեզ հետ ի՞նչ է կատարվում…
Մենք միասին ներկա ենք եղել բոլոր քննարկումներին և ես գեթ մեկ անգամ չեմ հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը իբր թե համաձայն չէր ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ։
Այո՛ ես համարում եմ,որ Բագրատյան Սերգեյը նվազագույնը այսքանից հետո ուղղակի պարտավոր էր վայր դնել իր մանդատը, որը ստացել էր ոչ թե իր շնորհիվ, այլ միայն և միայն Գագիկ Ծառուկյանի ժողովրդի կողմից ստացած հարգանքի և վստահության շնորհիվ։
Եվ վերջում եթե խոսում ենք բարոյականությունից, ապա Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում, իրականում նորմալ մարդն այսքանից հետո ամոթից “գետինը պետք է մտներ”, այլ ոչ թե ամոթալի ինքնաարդարանալու փորձեր աներ։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ