23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչի՞ հիմնադիրն էր ԼՏՊ-ն․ Բագրատ Եսայանի գրառումը

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իշխանության տարբեր ներկայացուցիչների մակարդակով նորից փորձ է արվում շրջանառության մեջ դնել մինչև 1998-ը՝ Հայաստանի ժողովրդավարության կղզյակ լինելու ու պատերազմում «հաղթական հիմնադիր նախագահի», ու 98-ից հետո Հայաստանում իբր հաստատված «գողապետության մասին թեզը։ Ուհետաքրքին այն է, որ սա արդեն թութակի պես սկսել են կրկնել համեմատաբար երիտասարդ «գործիչները»։
Հին ՀՀՇ-ՀԱԿ-ականներին և սրանց քայլած ժառանգներին ուզում եմ հիշեցնել, որ Խորհրդային Հայաստանի հսկայական արդյունաբերական պոտենցիալը փլուզվեց, ապա կոպեկներով, առանց որևէ պայմանի սեփակամաշնորհվեց հենց այդ «հիմնադիրի» օրոք։ Հսկայական արդյունաբերական ձեռնարկություններից հաստոցները մինչև վերջին «շուռուպը» մետաղի ջարդոնի անվան տակ վաճառվեցին Իրանում, իսկ շենքերը ապամոնտաժվեցին մինչև բետոնե կմախքները։ Տնտեսության անկումը կազմեց մոտ 50%: 97թվին ուսուցիչների աշխատավարձը 5000 դրամ էր, թոշակները 3-4000, ու մարդիկ ամիսներով այդ չնչին գումարն էլ չէին ստանում։ Ստացվող վարկերը բաշխվում էին իրենց բարեկան-ազգականներին ու նրանց հետ կապված օլիգարխներին, վառելանյութի ներկրման համար իբր վճարվող գումարները վերադառնում էին իրենց գրպանները, իսկ ժողովուրդը միայն 1-2 ժամով էր հոսանք ստանում։

Ներքաղաքական ոլորտում ՆԳ նախարար Վանոն ձևավորել էր «ոստիկանական վկայականներով զինված» «02» ծառայությունը, որը ուղղակի ռեկետով էր զբաղված, իսկ քաղաքական հակառակորդներին ու չափազանց մեծ ինֆորմացիայի տիրապետողներին ֆիզիկապես ոչնչացնելու համար, հենց ՆԳՆ համակարգում ստեղծել էր զինված բանդա»։

Պատերազմի ընթացքում բանակի կազմակերպման, համալրման, մատակարարման ողջ պատասխանատվիւթյունն իրենց վրա էին վերցրել սկզբում կամավոր խմբերը, հետագայում Վազգեն Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը։ Վազգեն Սարգսյանը, այդ ծանրագույն գործը կազմակերպելիս գիտակցաբար գնաց սեփական կերպարի «դեմոնիզացիային»։

Այս ամենի ֆոնին լտպ-ն ստեղծել էր Վազգենի ու Վանոյի վրա հիմնված իր անձի անսահմանափակ իշխանությունը ապահովող մի համակարգ և ամեն ինչ արեց 95թ պառլամենատական ու 96թ նախագահական ընտրությունները կեղծելու և այդ «հակահամակարգը» հավերժացնելու համար։

Գաղափարական առումով մինչև այսօր էլ, իմ համոզմամբ, հայության մեջ կա 2 գաղափարախոսություն՝
1. բոլշևիկահհշ-ական ապազգային, 20-րդ դարում՝ «համաշխարհային հեղափոխությանը» հայության մաս կազմելու, 90-ականներից մինչ այժմ՝ հայությունը նոր, արևմտյան կոսմոպոլիտիզմի անբաժանելի մասը դարձնելու ուղղությունը և
2. ազգային (եթե կուզեք՝ Դաշնակցական)՝ Հայ ժողովուրդը պետք է տեր լինի իր ազգային, պատմական իրավունքներին, կառուցի սոցիալական արդարության վրա հիմնված ժողովրդավար ու հզոր երկիր։
Առաջին ուղղության կրողն այսօր Նիկոլն է, որը լտպ-ի խորհուրդներին ականջալուր, փորձում է վերականգնել նրա օրոք տիրող կարգերն ու բարքերը։ Վստահ եմ, որ ինչպես լտպ-ն տապալվեց, նույնը լինելու է այսօր իր գործը շարունակողի, նույն մտայնությունը կրող իր «քայլարած» ժառանգների հետ։

Տա Աստված և մեր ժողովրդին այնքան իմաստություն, որ դա անի հնարավորինս արագ և, ինչպես «թալանի, գողապետության ու բռնատիրության» փորձի «հիմնադիրի» դեպքում, այս անգամ էլ չլինի անդառնալի կորուստների գնով»»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ