25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համատեղ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն չկա, դա իրենց նախաձեռնությունն է. Նաիրա Զոհրաբյան

“ԲՀԿ-ն  նման խնդիր չի քննարկել եւ այս պահին չի էլ կարող քննարկել այն պարզ պատճառով, որ  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների գերակշիռ մասը հանրապետությունում չեն գտնվում եւ անգամ ԵՄ խորհրդի նախագահ Ռոմպոյի հետ հանդիպմանը խմբակցությունից Հայաստանում էր եւ նիստին մասնակցեց 12-13 պատգամավոր”,-քիչ առաջ Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու  մասին ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ այսօր կայացած ասուլիսի ժամանակ Լեւոն Զուրաբյանը ասել էր, որ հաշվի առնելով ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ եւ “Ժառանգություն” խմբակցությունների հետ համատեղ խորհրդակցությունները, որոշել են ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել: Լեւոն Զուրաբյանը տեղեկացրել էր, որ համապատասխան ձեւաթղթի տակ ստորագրել ցանկացող պատգամավորները այսօր ժամը 18-ին հինգ պակասից կարող են գնալ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ եւ ստորագրել նախաձեռնության տակ:

Ուշագրավ է, որ մեզ հետ հեռախոսազրույցում Նաիրա Զոհրաբյանը հերքեց նման խորհրդակցությունների փաստը: Մեր հարցին, թե նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության հետ խորհրդակցություններ եղե՞լ են, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. ”Ոչ, ոչ, դա իրենց նախաձեռնությունն է: Բացառվում է, որ նման հայտարարություն լինի, որովհետեւ համատեղ արտահերթ  նիստ հրավիրելու նախաձեռնություն չկա, դա իրենց նախաձեռնությունն է”:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կքննարկի հարցը եւ չի բացառվում, որ խմբակցության մի քանի պատգամավորներից որոշները, որոնք  Հայաստանում են եւ դեռ շարունակում են աշխատել,  միանան արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին:

“Հաշվի առնելով, որ ԱԺ ՀԱԿ , ՀՅԴ եւ “Ժառանգություն” խմբակցությունների միասնական ձայները 17-ն  են,  պարզ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում կարող եմ իմ անձնական տեսակետը ասել, որ  44 ստորագրություն այս փուլում`   հիմա, երբ ընդամենը 3 օրից խորհրդարանը գնում է արձակուրդ, հնարավոր չի լինելու հավաքել”,-Henaran.am-ի հետ զրույցում եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Նկատենք, որ այսօրվա ասուլիսին Լեւոն Զուրաբյանն այդպես էլ չի հստակեցրել, թե ով է նախաձեռնության հեղինակը: Լրագրողների հարցերին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը անորոշ պատասխան է տվել ու նկատել, թե “ոչ ոք չի ուզում իրեն վերագրել առաջին նախաձեռնողի դափնիները”:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար հարկավոր է 24 ժամվա ընթացքում հավաքել 44 պատգամավորի ստորագրություն, ինչը առանց ԱԺ` պատգամավորների թվով  երկրորդ մեծ խմբացության, այսինքն, ԲՀԿ-ի տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ