13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մուտքագրել են բյուջե

 

ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում հաշվարկել է 8.9մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

      

    ՀՀ բնապահպանության նախարարության՝ 11-15.08.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.2մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 25 որոշում եւ հաշվարկվել է 8.9մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման չորս գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում:

 Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված` անասունների ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է  8.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  գործի քննության  արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է  111.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդերքի վերահսկողության  բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված    մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար  կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 750.46հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Երեւանի տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար  կայացվել է 150.0հազ.դր. գումարի  վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 240.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Շիրակի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի տարածքային բաժինների կողմից հայտնաբերված` մեքենայով  առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամ գումարի վարչական տուգանքի  որոշումներ:

Արագածոտնի տարածքային  բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտումների համար  կայացվել է  150.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 1310.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդերքի վերահսկողության  բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 1.24.մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Շիրակի  տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրի պահպանության նորմերի խախտումների համար  կայացվել է  100.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 119.16 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի  տարածքային  բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար  կայացվել է  200.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 5.013 մլն.դր ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման  

երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

   Լոռու տարածքային բաժնի եւ ոստիկանության Լոռու մարզային բաժնի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար   երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 128.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                     

   Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի ձկնագողության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

 Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երեւանի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի   որոշում:

   

  Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 630.0հազ.դր. գումար:                         

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ