Գովազդը, համեղ խեցգետինն ու մանրը
Henaran.am-ը շարունակում է ուսումնասիրել սրճարանների ամառային առաջարկները: Այս անգամ որոշեցինք գարեջուր ու խեցգետին վայելել “Թոմաս”-ում: Չնայած համեղ ու թարմ խեցգետիներ էին, սակայն սրճարանը իր գովազդով “մոլորեցրել” է սպառողին:
“Վճարում ենք 2000 դրամ եւ վայելում անսահմանափակ խեցգետիներ սկսած ժամը 20-ից”՝ գրված է սրճարանի Ֆեյսբուքի էջում, բայց արի ու տես խեցգետինները պիտի վայելես մինչեւ 23.30-ը: Այս մասին սպառողը տեղեկանում է միայն սրճարանի դիմաց տեղադրված ցուցանակից:
Հետաքրքիր էր նաեւ հրաժեշտը: Հաշիվ ներկայացնելուց հետո մոտ 10 րոպե սպասեցինք, այդպես էլ կարծես չէին ցանկանում բերել մանր ու ՀԴՄ կտրոնը: Միայն մեր պահանջից հետո բերեցին՝ մռայլ հայացքով, չնայած մինչ այդ մատուցողներն շատ բարեհամբույր եւ ժպտադեմ էին:
Բնականաբար, ազգային “սովորույթի” կանոններով՝ մանր չվերցրինք…
Ի դեպ, ի տարբերություն այլ սրճարանների, այստեղ խոնավ անձեռոցիկներ տրամադրում էին անսահամանափակ քանակությամբ…
Պատրաստ ենք նաեւ ներկայացնել սրճարանի տեսակետը: