23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրային խորհուրդը կդառնա վարչապետին ենթակա կառույց․168.am

168.am-ը գրում է․ «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում օրենսդրական նախաձեռնություն է շրջանառվում, որով առաջարկվում է փոփոխություն իրականացնել «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված քարտուղարության կարգավիճակում, մասնավորապես՝ սահմանել, որ քարտուղարությունն այսուհետ  վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և պետք է ապահովի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի դրույթներով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը վերաբերող դրույթների իրականացումը:

Հանրային խորհուրդը, ըստ Սահմանադրության 161-րդ հոդվածի՝ Կառավարության խորհրդակցական մարմին է, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը (այսուհետ` Քարտուղարություն), որը վարչապետի աշխատակազմի գրասենյակ է:

Նախագծի հեղինակների կարծիքով, սակայն, 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի համատեքստի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածի ուսումնասիրության, ինչպես նաև Քարտուղարության գործառույթների համադրման արդյունքում իրենք հանգում են այն եզրակացության, որ Քարտուղարությունը գրասենյակի կարգավիճակ չունի, չի իրականացնում Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործառույթները։

Միաժամանակ նշում են, որ Քարտուղարության կողմից իրականացվող գործառույթներն առավելապես համապատասխանում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանն առնչվող գործառույթներին և իրավասություններին: Մասնավորապես, իրականացնել տվյալ պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ:

Երբ ուսումնասիրում ենք այս նախագծի հիմնավորումները, պարզ է դառնում, որ փոփոխությունները կատարվում են Հանրային խորհուրդը ֆինանսավորելու համար, քանի որ այս կարգավիճակով նրան ֆինանսավորում չի տրամադրվում:

«Միաժամանակ «Հանրային խորհրդի մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած են ճանաչվելու այնպիսի դրույթները, որոնք առնչվում են խորհրդի կանոնադրության հաստատմանը և ֆինանսավորման տրամադրմանը՝ հաշվի առնելով առաջարկվող նոր կարգավիճակով պայմանավորված առանձնահատկությունները»,- գրված է նախագծի հիմնավորման մեջ:

Օրենսդրական այս փոփոխության հեղինակներն ակնկալում են, որ նախագծի ընդունման արդյունքում Քարտուղարությունը կստանձնի վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակից բխող լիազորություններ, ինչպես նաև կհամապատասխանեցվեն իրականացվելիք գործառույթները Սահմանադրությամբ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքով ամրագրված դրույթներին։

Այսինքն` Հանրային խորհուրդն այսպիսով կդառնա վարչապետին ենթակա կառույց` դրանից բխող բոլոր հետևանքներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ