24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հպարտ» քաղաքացին դառնում է աղքատությունը գլխում չհաղթահարած խոպանչի

«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր պետք է տեղի ունենար` ՍԴ 7 անդամներին 7 մլն դոլար ծախսելով փոխելու հանրաքվեն: Նիկոլն էլ այլ երկրներում ապրող մեր քաղաքացիներին կոչ էր արել գալ Հայաստան և քվեարկել փոփոխությունների օգտին` անունն էլ դրել էր ընտրական տուրիզմ: Հանրաքվեին մասնակցելու համար քանի քաղաքացի կգար Հայաստան հայտնի չէր, բայց փաստ էր և է, որ ՍԴ 1 անդամին փոխելու համար պետության չեղած միջոցներից վատնվելու էր և է 1 մլն դոլար:

Հանրաքվեն հետաձգվեց, կորոնավիրուսը խիստ մտահոգիչ տեմպերով տարածվում է, հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող հազարավոր քաղաքացիներ, օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկված, մնացել են տարբեր երկրներում և չեն կարողանում վերադառնալ հայրենիք, Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լուրջ խախտումներ է հայտնաբերել Հայաստանի ավիացիայի ոլորտում և զրկել չվերթներ իրականացնելու իրավունքից:

Դե Հայաստանի քաղավիացիայի նախագահն էլ, ում ղեկավարած կառույցում ամսեկան ավելի քան 12 000 դոլար պարգևավճար են ստացել, գնացել է Դանիա ծննդաբերելու(Բարի ազատում իրեն) և դեռ հայտնի չէ, թե քանի ամիս հետո կվերադառնա:

Ահա այսպիսի տխուր իրավիճակում ենք հայտնվել, երբ հանրաքվեն չի կայանալու` Նիկոլին պետք չէ մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք, չէ որ ոչ հանրաքվեին «Այո» ապահովելու կարիք կա, ոչ էլ «ընտրական տուրիզմի», իսկ նրանց վերադարձի դեպքում ` իշխանությունը պետք է ստիպված լինի 2 շաբաթով մեկուսացնել, որն էլ ֆինանսական ծախսեր է պահանջում: Վերադարձնելու համար էլ պետք է կարողանալ թռիչքներ կազմակերպել` սա էլ արդեն մեկ ուրիշ խնդիր է:

Ելենելով ստեղծված ծանր իրավիճակից` Նիկոլը գնում է ամենահեշտ ճանապարհով` թողնել ամեն ինչ բախտի քմահաճույքին:

«Հպարտ» քաղաքացին դառնում է աղքատությունը գլխում չհաղթահարած խոպանչի, երբ Նիկոլը չունի նրա կարիքը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ