13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ կա ծանր վիճակում գտնվող 14 պացիենտ և մեկ պացիենտ, ում վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն վիճակը կարող է դառնալ ծանր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցեց մահացած երկու անձանց հարազատներին։

«Ուզում եմ ասել, որ երկուսն էլ ունեցել են շատ ծանր խրոնիկական հիվանդություններ, այս կարգի քաղաքացիների նկատմամբ առանձնահատուկ ուշաադրություն է պետք», – ասաց վարչապետը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ զեկուցեց, որ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։

Հիշեցնենք, որ հինգ զինծառայող արդեն վարակվել է կորոնավիրուսով, հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ