« «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա» ասողն ու բազմամարդ հավաքներ անողը փորձում է իր իսկ բացթողումները քողարկել համաշխարհային պանդեմիայից բխող օբյեկտիվ հանգամանքներով». Վահագն Վարագյան
ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկու օր է՝ վարչապետ Փաշինյանը փետրվարի տնտեսական ցուցանիշներից է խոսում: Գիտե՞ք, թե ի՞նչ է ուզում ակնարկել․ հարգելի պողոսներ, դուք քաշվել եք ու դեռ շատ դաժան եք քաշվելու, բայց ես ոչ մի մեղք չունեմ, կորոնավիրուսն է մեղավոր, որ դուք սոված եք մնալու: Տեսեք, թե մինչև համաճարակն ինչ փայլուն արդյունքներ էի ապահովել, Հայաստանը դրախտի էի վերածել… Եվ, բնականաբար, ոչ մի խոսք այն մասին, որ հանցավոր անգործության հետևանքով կորոնավիրուսը մտավ Հայաստան ու կոլապսի առաջ կանգնեցրեց երկիրը: Այսինքն` «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, պինցետով հանելու ենք, տնական արաղով ախտահանենք» ասողն ու բազմամարդ հավաքներ անողը փորձում է իր իսկ բացթողումները, իր իսկ հանցավոր անգործությունը քողարկել համաշխարհային պանդեմիայից բխող օբյեկտիվ հանգամանքներով: