22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Կորոնավիրուսը հնարավոր է գլոբալ տնտեսական ճգնաժամի հանգեցնի. Փաստ

Տնտեսագետներն արդեն իսկ ահազանգում են, որ կորոնավիրուսը հնարավոր է գլոբալ տնտեսական ճգնաժամի հանգեցնի, գուցե ավելի ծանր, քան տեղի ունեցավ 2008 թվականին: Դրա նախանշաններն արդեն նկատելի են:

Եվրոպական կենտրոնական բանկը 25 միլիարդ եվրո է հատկացրել եվրոպական երկրների տնտեսություններին աջակցելու համար: Հայաստանի դեպքում իրավիճակը դեռեւս հասկանալի չէ, քանի որ, ինչպես մասնագետներն են նշում, իրականում պետք է գնահատել, թե պետությունն ինչ ռեզերվներ ունի եւ ինչքանով կարող է դիմակայել հնարավոր ճգնաժամին՝ նվազագույն կորուստներով իրավիճակից դուրս գալու համար։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, տնտեսական ռազմավարության գնահատման հարցերի ու պետության պահուստների վիճակը գնահատելու վերաբերյալ այս օրերին նախատեսվում է անցկացնել քննարկում եւ հասկանալ երկրի ընդհանուր պահուստային վիճակը եւ հավանական ռիսկերը՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ