Հերթական շատ ուշագրավ քաղաքական որոշումն է կայացվել. հարվածի տակ է փոքր եւ միջին բիզնեսը. Փաստ
Թերթը ուշագրավ տեղեկություններ է ստացել՝ իշխանության վերին օղակներում կայացված հերթական շատ ուշագրավ քաղաքական որոշման մասին: Ըստ այդմ, վարչական դատարանի բոլոր դատավորներին «հասկացրել» են, որ այսուհետ պետության դեմ վճիռները պետք է հասցվեն նվազագույնի, եթե ամբողջությամբ բացառելը հնարավոր չէ, իսկ որոնք արդեն իսկ կայացվել են, պետք է բեկանվեն:
Ի՞նչ է նշանակում այս ամենը. թերթի զրուցակից իրավաբաններից մեկը նշում է, որ եթե իսկապես նման ներքին որոշում կա, դա պարզապես լուրջ հարված կլինի հատկապես փոքր ու միջին բիզնեսին, ինչպես վարորդներին և այլն, քանի որ վարչական դատարանում հիմնականում բողոքարկվում են հարկային տուգանքները, ճանապարհային ոստիկանության ակտերը և այլն: Իսկ հիմա ստացվում է, որ համապատասխան պետական մարմինները ինչպիսի որոշում էլ կայացնեն, դատարանը թողնելու է անփոփոխ:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: