01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոտ ու ձեռդ տեղը տղա ես, եկել վարչապետին ասում ես՝ տանս հարցը լուծի՞. գնա աշխատի՝ լուծի. Վարչապետը՝ քաղաքացուն

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում այսօր վաղ առավոտից բուկլետներ բաժանող վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ Կուրթան համայնքի մի բնակիչ, ասելով, թե ապրում է վագոն-տնակում։

«Հիմա ի՞նչ եք ուզում, մենք 3 միլիարդ փող ենք տվել», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքացին պատասխանեց՝ իրենց չեն օգնում, դիմում են գյուղապետին, նա էլ չի օգնում։

 

«Կա երկու ռեժիմ, որ վագոն-տնակում եք ապրում, որովհետև պետությունն իր պարտավորությունը չի կատարել, և երկրորդ՝ վագոն-տնակում եք ապրում, որովհետև պետությունը ձեր նկատմամբ պարտավորություն չունի, բայց դուք էլ չեք աշխատել, ձեր տունը չեք կարացել ստեղծել։ Ոտդ, ձեռդ տեղը, առողջությունդ տեղը տղա ես, քո տան հարցն առաջին հերթին դու պտի լուծես։ Պա՞րզ ա։ Եթե ոտ ու ձեռ ունեցող տղամարդը գալիս ասում ա՝ վարչապետ ջան, կամ առանց ջանի, ես տուն չունեմ, է ես էլ չեմ տուն ունեցել, ո՞րդից եմ տուն ստեղծել, աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը», – ասաց վարչապետը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ