24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԿԳՄՍՆ-ն չի ստեղծի հուղարկավորման հանձնաժողով. Սամվել Կարապետյանը կոչումներ չունի

Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ 58 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ նախարարությունը այս պահին չի զբաղվում հանձնաժողովի ձևավորման հարցերով և խորհուրդ տվեց դիմել կառավարությանը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանն էլ էլ Yerkir.am-ին հայտնեց, որ իրենք այս պահին տեղյակ չեն հարցից, ավելին՝ այդ գործառույթը ԿԳՄՍ նախարարությանն է, ինչից ելնելով էլ Խաչատրյանը հորդորեց դիմել վերստին ԿԳՄՍՆ-ին:   

Yerkir.am-ը փորձեց Սամվել Կարապետյանի հարազատներից ճշտել՝ արդյո՞ք նախատեսվում է ստեղծել հուղարկավորման կառավարական հանձնաժողով: Մեզ հետ զրույցի ընթացքում հարազատները տեղեկացրին, որ առավոտից սպասողական վիճակի մեջ են եղել և միայն քիչ առաջ են տեղեկացել ԿԳՄՍ նախարարությունից, որ չի ստեղծվելու կառավարական հանձնաժողով:

Սամվել Կարապետյանը կոչումներ չունի, ուստի նրա մահվան կապակցությամբ հանձնաժողովի ձևավորումը չի համապատասխանում ընթացակարգերին. սա է, ըստ ԿԳՄՍ նախարարության, հանձնաժողով չստեղծելու պատճառը:

Հարազատները Yerkir.am-ին փոխանցեցին, որ Սամվել Կարապետյանի հոգեհանգստի վայրի  և ժամի մասին կհայտնեն քիչ ուշ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ