20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Միկրոհեղափոխությունդ էլ ոչ մեկին հետաքրքիր չէ». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ միկրոհեղափոխություն այ ախպեր,օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա։

Փաշինյանին ասեք Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել 1991թ-ի հանրաքվեի արդյունքում,իսկ Ադրբեջանում հանրաքվե չի արվել։
Հետևաբար ասել,թե Արցախն ու Ադրբեջանը նույնկերպ են անկախացել ԽՍՀՄ-ից՝ կոպիտ սխալ է։

Բավական է պնդես,թե Արցախը եղել է Սովետական Ադրբեջանի մաս։
Արցախը Սովետական Ադրբեջանի կազմից առանձնացել է դեռ 1988թ-ին,իսկ ԽՍՀՄ կազմից՝ 1991թ-ին։

Իսկ կարելի՞ է իմանալ, որ ասում է Արցախի ինքնապաշտպանական ուժեր,ո՞վ է եղել այդ ուժերի հրամանատարը։

Այդքան լոլո կարդաց ազգիս գլխին,բայց այդպես էլ չասաց,որ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու։

Ավելին,Փաշինյանը չասաց,որ տարածքներ չի զիջելու։

Այսինքն գնում է 1997թ-ի փուլային տարբերակին։

Հ.Գ.Միկրոհեղափոխությունդ էլ ոչ մեկին հետաքրքիր չէ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ