06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գերմանացիների մեսիջը Փաշինյանի՞ն. Հրապարակ

Օրերս համացանցում շրջանառվող «լուսանկար-հիթը», որտեղ Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի նախագահ Դոդոնի հետ հանդիպմանը զարմացած նայում է իր ձեռքի գրիչին ու կարդում «ֆիրման», նույն «Կառլոֆֆ» ֆիրմայից է, որը նրան նվիրել էր Հրայր Թովմասյանը։

«Չեմ կարծում, որ զուգադիպություն է, քաղաքականության մեջ մանրուքներ չկան, մի մոռացեք, որ Հրայրը երկար ժամանակ համագործակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության` GIZ-ի փորձագետ է եղել, այցելել է Գերմանիա, 2019-ին Գերմանիայի ՍԴ նախագահն էր Հայաստանում, ընդունեց նաեւ Նիկոլ Փաշինյանը»,- պատմեց թերթի աղբյուրը: Կարծում եք` գերմանական կողմը մեսի՞ջ էր փոխանցում Նիկոլին։ «Չգիտեմ, գերմանացիներին  հարցրեք»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ