26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Նոր արջեր”-ի Սուրենն անձնագիր չունի. Առավոտ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ երեկ սկսվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Թեմային անդրադարձել է “Առավոտ”-ը:

“Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է խարդախությամբ, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ իր ծանոթ Գրիգոր Ղազաբյանից  508.000 ՀՀ դրամ գումար վերցնելու համար:

Երեկ դատարանում ճշտվեց նրա ինքնությունը: Ս.Սուրենյանցն ասաց, որ ինքը “Նոր աջեր” կուսակցության նախաձեռնող խմբի անդամ է, եւ աշխատանքներն իրականացնում է հասարակական հիմունքներով, այն է՝ վճարովի աշխատանք չի կատարում:
Դատարանի հարցին, թե նախկինում դատապարտված եղե՞լ է, Ս. Սուրենյանցը պատասխանեց. “Ազատազրկված եղել եմ, իսկ դատապարտված՝ ոչ”:

Նա պաշտպան չուներ եւ դատարանից խնդրեց իրեն տրամադրել 10 օր ժամանակ պաշտպանի հետ պայմանագիր կնքելու համար: Ի դեպ, երբ դատարանը պահանջեց նրա անձնագիրը, պարզվեց՝ անձնագիր էլ չուներ, կորցրել էր եւ ասաց, թե այն ոստիկանությունից ստանալու է վաղը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 27-ին”,- գրում է “Առավոտը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ